Home » 2012 » Մայիս » 26 » Ժոզե Մոուրինյո. "Իրականում ես բավականաչափ համեստ եմ, սակայն..."
00:43
Ժոզե Մոուրինյո. "Իրականում ես բավականաչափ համեստ եմ, սակայն..."
 Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն լրագրողներին բացահայտել է իր աշխատանքի փիլիսոփայական կողմը, որը նա քարոզել է վերջին մի քանի տարիներում իր մարզած բոլոր թիմերում: Իսպանական հեղինակավոր AS պարբերականը մեջբերում է "Յուրահատուկի" խոսքերը. "Կարծում եմ, որ ես լավ առաջնորդ եմ, քանի որ ճակատագրական որոշում կայացնելու ժամանակ հաշվի եմ առնում ինչպես իմ օգնականների, այնպես էլ ֆուտբոլիստների կարծիքը: Ճիշտն ասած, ինձ այդքան էլ դուր չի գալիս խաղերի ժամանակ լինել էմոցիոնալ: Յուրաքանչյուր աշխատանքի պետք է սթափ կերպով մոտենալ: Ճի՞շտ է արդյոք, որ ես երկհոգի անձնավորություն եմ: Ամեն ինչ կախված է կոնկրետ իրավիճակից: Սակայն ես կարող եմ վստահ ասել, որ երկերեսանի չեմ: Ինձ դուր է գալիս բոլորի հետ լինել ազնիվ: Իրականում ես բավականաչափ համեստ եմ, սակայն իմ համեստությունն ինձ չի խանգարում ֆուտբոլում հարմարավետություն զգալ: Չեմ կարող ասել, որ իսպանացի լրագրողները չեն կարողանում ճիշտ և տեղին հարցեր տալ: Յուրաքանչյուր երկրում էլ լրագրողական աշխատանքի հետ կապված թերություններ կան: Բանն այն է, որ մարդիկ կարծում են, որ ֆուտբոլի գիտակ են, սակայն իրականում ֆուտբոլից ընդհանրապես գաղափար չունեն":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 385 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0