Home » 2012 » Օգոստոս » 26 » Ժոզե Մոուրինյո. "Կական գիտի, որ տեղ չունի այլևս մեր թիմում"
20:27
Ժոզե Մոուրինյո. "Կական գիտի, որ տեղ չունի այլևս մեր թիմում"
 Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի սկանդալային գլխավոր մարզիչը այսօր պատմել է իսպանացի լրագրողներին, թե ինչու վերջին շրջանում "Արքայական ակումբի" կազմում այլևս չի հայտնվում բրազիլացի կիսապաշտպան Կական, ով վերջին խաղերին անգամ թիմի ընդհանուր հայտացուցակում չի լինում: "Ես վաղուց Կակային ասել եմ, որ եթե նա մնա մեր թիմում, ապա էլ ավելի քիչ խաղաժամանակ կստանա, քան անցած մրցաշրջանում: Ես ասել եմ նաև, որ Կական դեռ չի կարող խաղալ կարևոր հանդիպումների ժամանակ: Եթե բրազիլացին ցանկանում է խաղալ իր երկրի ազգային հավաքականի կազմում 2014թ.-ի աշխարհի առաջնությանը, ապա պետք է հեռանա մեր թիմից: Նա լավ գիտի, որ իմ թիմում ինքը այլևս տեղ չունի",- ասել է պորտուգալացին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 367 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0