19:14 Ժոզե Մոուրինյո. "Պարտության մեղավորները մրցավարն է ու Խեդիրան" | |
Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, թե ինչն էր Իսպանիայի առաջնության 4-րդ տուրում "Լևանտեից" 1-0 հաշվով կրած պարտության պատճառը: Մադրիդյան Marca հանդեսը մեջբերում է պորտուգալացի մասնագետի խոսքերը. "Խաղը հավասարվեց, երբ մենք մնացինք 10 հոգով: Թիմերից մեկը շարունակում էր պաշտպանվել, իսկ մյուսը ցանկանում էր գրոհել, սակայն հնարավորությունները սահմանափակ էին: Երբ "Լևանտեն" գոլ խփեց, հանդիպման ելքն արդեն պարզ էր: Հանդիպման սկզբում մենք լավ էինք խաղում, քանի որ մրցակցին չէր հաջողվում անցնել խաղադաշտի մեր կեսը: Գնդակը նույնիսկ չէր հասնում Կասիլյասին: Մենք չիրացրեցինք մի շարք լավ հնարավորություններ խոտածածկի վատ որակի և պաշտպանությունում տանտերերի լավ խաղի շնորհիվ: Մրցավարը չնշանակեց մեր օգտին 11 մետրանոցը և չհեռացրեց "Լևանտեի" խաղացողին, մինչդեռ ամեն ինչ կարող էր այլ ընթացք ստանալ: Յուրաքանչյուր միավոր կարևոր է մեզ համար: Լավ է մեկ անգամ պարտվել, քան երկու անգամ խաղալ ոչ-ոքի: Խեդիրան լավ գիտի ինչպես պահել իրեն նման իրավիճակներում, բայց այս անգամ թակարդն ընկավ: Այդ պատճառով էլ ես բացահայտ ասում եմ, որ մասամբ նա է մեղավոր մեր պարտության մեջ: Բայց և մեղավոր է մրցավարը: Ինչպես նաև պատասխանատվությունը ինձ և մնացած խաղացողների վրա է: Խաղից առաջ մենք քննարկում էինք նման դրվագները, ինչպիսին է Խեդիրայի հեռացումը: Չէի մտածում, որ իմ տղաներից որևէ մեկը սխալ կարձագանքի: 11-ը 11-ի դեմ խաղի ժամանակ Կական լավագույններից մեկն էր: Ռոնալդուն ինձ զգուշացրել էր, որ չի հասցրել վերականգնվել վնասվածքից հետո: Չէի ցանկանա նվազեցնել "Լևանտեի" առավելությունները, որի ֆուտբոլիստները լավ են գործում, եթե նրանց թույլատրում են իրենց խաղը ցույց տալ սեփական հարկի տակ: Նրանք խելացի էին խաղում, շնորհավորում եմ նրանց: Այդ տղաները գիտեն ինչպես ձգել ժամանակը և չվերադարձնել գնդակը: Նման իրադրությունում մեր ֆուտբոլիստները իրենց լավ չեն զգում և մրցակիցը գիտեր դա":
| |
|
Total comments: 0 | |