16:30 Ժոզե Մոուրինյո. "Ինձ հարձակվող է հարկավոր" | |
Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մամուլի ասուլիս է տվել ԱՄՆ-ում, որտեղ թիմը նախապատրաստվում է նոր մրցաշրջանին: Պորտուգալացի մասնագետը կարծում է, որ "սերուցքայինները" ևս մեկ հարձակվողի կարիք ունեն և մոտ ժամանակներս պետք է անպայման լրացվի այդ բացը, չնայած նրան, որ ակումբում են գտնվում փայլուն հարձակվողներ արգենտինացի Գոնզալո Հիգուայինը, ֆրանսիացի Քարիմ Բենզեման և հարազատ ակումբ վերադարձած Խոսե Կալյեխոնը: "Բլանկոսների" պաշտոնական կայքը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը. "Մենք որոշել ենք ստաբիլացնել թիմի կազմը, սակայն չենք պատրաստվում հրաժարվել ակումբն ուժեղացնելու մտքից: Մենք գնել ենք այնպիսի ֆուտբոլիստների, ովքեր կազմի վերջնական տեսքն են ապահովում, սակայն առանց նրանց կազմը կրկին շատ ուժեղ էր: Կարծում եմ, որ մենք ևս մեկ հարձակվողի կարիք ունենք": Լրագրողի այն հարցին, թե ու՞մ կցանկանար նա տեսնել "Ռեալի" կազմում՝ Նեյմարի՞ն, թե՞ Սերխիո Ագուերոյին, Ժոզեն բավական անսպասելի պատասխան է տվել. "Ես միայն այն կարող եմ ասել, որ Նեյմարը "Սանթոսի" ֆուտբոլիստ է, իսկ Կունը՝ "Ատլետիկոյի": Թիմում հայտնվելու ավելի մեծ հնարավորություն ունի Ադեբայորը, ով վերջին կես տարվա ընթացքում հանդես է եկել "Ռեալի" կազմում: Նա իր տեղն ունի հիմնական կազմում": Նշենք, որ միևնույն ժամանակ Նեյմարի գործակալ Վագներ Ռիբեյրոն իսպանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ֆուտբոլիստը ցանկանում է մնալ "Սանթոսում" մինչ "Ակումբային առաջնության" ավարտը, որը տեղի կունենա դեկտեմբերին, իսկ ահա Սերխիո Ագուերոյի հարցը դեռ անորոշ է:
| |
|
Total comments: 1 | |
| |