Home » 2012 » Օգոստոս » 4 » Ժոզե Մոուրինյո. "Ռեալն ու "Բարսելոնան" մի գլուխ բարձր են մնացած թոփ ակումբներից"
07:20
Ժոզե Մոուրինյո. "Ռեալն ու "Բարսելոնան" մի գլուխ բարձր են մնացած թոփ ակումբներից"
 Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչը հերթական անգամ սկանդալային հայտարարությունն է արել` նշելով, որ դեռ այս պահին իրականում աշխարհի ամենաուժեղ ֆուտբոլային առաջնությունը Իսպանիայում է: "Եթե Իսպանիայի առաջնությունում հնարավոր լիներ, որ խաղային նաև ուրիշ երկրների գրանդները, ապա ոչ մեկն էլ չէր կարողանա 3-րդ տեղից ավելի բարձրանալ: Թե՛ "Մանչեսթեր Յունայթեդը", թե՛ "Մանչեսթեր Սիթին", թե՛ "Չելսին", թե՛ մնացած ուժեղագույն թիմերը չէին կարող էլ հավակնել անգամ 2-րդ հորիզոնականին, քանի որ աշխարհի 2 լավագույն թիմերը` "Ռեալն" ու "Բարսելոնան" են, որոնք խաղում են հենց Իսպանիայում: Մեր և մնացած իսպանական թիմերի միջև հաստատ կարգերի տարբերություն կա",- ասել է պորտուգալացի մասնագետը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 330 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0