Home » 2012 » Մայիս » 10 » Ժոզե Մոուրինյոն` կայունության սիրահար
07:32
Ժոզե Մոուրինյոն` կայունության սիրահար
 Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի դիմացել գայթակղությանը և մեկնաբանել է իր թիմի հավերժական ախոյան կատալոնական "Բարսելոնայի" գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի` Կատալոնիայի գլխավոր թիմը լքելու մասին որոշումը: Պորտուգալացի մասնագետն ասել է, որ երբեք այդ կերպ չէր թողնի իր թիմին: "Արդյո՞ք Պեպ Գվարդիոլան ճիշտ վարվեց: Ոչ ոք կատարյալ չէ և իրավունք ունի սխալվելու: Ես նման բան երբեք չէի անի, քանի որ այդ կերպ ես լքում եմ իմ խաղացողներին` մատնելով նրանց անտերության: Իմ կյանքի նպատակը "Բարսելոնային" մշտապես հաղթելը չէ, ես ուղղակի արդեն գտել եմ այդ թիմի թույլ կողմերը: Բայց վատն այն է, որ ես այս տարի պարտվել եմ այդ թիմին, ահա թե որն է դժբախտությունը: Սակայն այս մրցաշրջանի ամենավատ պահը "Բավարիայից" կրած պարտությունն էր "Չեմպիոնների լիգայի" կիսաեզրափակչում, այն էլ 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում: Ես "Ռեալի" հետ գործող երկամյա պայմանագիր ունեմ և պատրաստվում եմ դեռ երկար մնալ այս թիմում, քանի որ ի տարբերություն Պեպ Գվարդիոլայի` ես ու իմ ընտանիքը կայություն ենք սիրում",- ասել է "Յուրահատուկ" մարզիչը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 518 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0