18:34 Ժոզե Մոուրինյոն արդեն պլանավորե՞լ է "Ռեալի" ապագան | |
Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն լրագրողներին պատմել է իր թիմի ապագա պլանների մասին` նշելով, որ այս տարի հաջողությունը իր թիմի կողմն էր, ինչի համար ինքը շնորհակալ է Աստծուն: "Ես գոհ եմ, որ կարողացել եմ երկու անգամ հաջողության հասնել "Չեմպիոնների լիգայում": Խաղացողներից շատերն անգամ նման արդյունք չունեն: Հաջորդ տարի մենք կփորձենք հենց այդ տիտղոսը նվաճել` չմոռանալով գրավել նաև "Արքայական գավաթն" ու պահպանել "Լա Լիգայի" չեմպիոնի տիտղոսը: Եթե ամեն բան նորմալ ընթանա, մենք հաջորդ տարի կլինենք այդ մրցաշարի եզրափակչում: Արդեն ժամանակն է մտածելու հաջորդ մրցաշրջանի մասին, այնպես որ իմ խաղացողները պետք է կենտրոնանան "ԵՎՐՈ 2012"-ի, իսկ ես էլ` թիմն ավելի լավը դարձնելու վրա: "Ռեալը" տեղում չի դոփելու",- ասել է "Յուրահատուկը":
| |
|
Total comments: 0 | |