Home » 2011 » Ապրիլ » 5 » Մոուրինյոն և Ռեդնապը խաղից առաջ
15:44
Մոուրինյոն և Ռեդնապը խաղից առաջ
"Չեմպիոնների լիգայի" 1/4 եզրափակիչ փուլի առաջին խաղից առաջ "Ռեալի" և "Տոտենհեմի" մարզիչները մամուլի ասուլիսի են մասնակցել, որոնց ժամանակ նախախաղային կարծիքներ են հայտնել:
Ժոզե Մոուրինյո - "Երկար տարիներ են անցել, ինչ "Ռեալը" խաղացել է "Չեմպիոնների լիգայի" խաղարկության այս փուլում: Շատ թիմեր կցանկանային խաղալ 1/4 եզրափակչում, սակայն դա քչերին է տրված: "Չեմպիոնների լիգայում" ոչ-ոքին տանը` մանավանդ 0-0 հաշվով, վատ արդյունք չէ: Ես ուրախ եմ իմ ընկերոջ` Հարի Ռեդնապի համար: Այն ժամանակ, երբ ես մարզում էի "Չելսին", Ռեդնապն իր տրամադրության տակ չուներ այսքան բարձրակարգ խաղացողներ: Եթե ես չհայտնվեմ եզրափակչում, ապա կցանկանամ, որ հենց նրա թիմը խաղա "Ուեմբլիում": Ռաֆայել վան Դեր Վարտը ճիշտ որոշում կայացրեց` ընտրելով "Տոտենհեմը": Նա երջանիկ է Անգլիայում, թեպետ կարող էր շատ օգուտ բերել մեր թիմին: Դա վան Դեր Վարտի որոշումն էր, և ես հարգում եմ այն":

Հարի Ռեդնապ - "Հանդիպումը շատ ծանր է լինելու: "Ռեալի" կազմում բոլորը ֆանտաստիկ ֆուտբոլիստներ են: Ինչ վերաբերում է Բեյլին, ապա նա մարզվում է ընդհանուր թիմի հետ, և նրա ֆիզիկական պատրաստվածությունը ևս լավն է: Եթե ամեն ինչ նորմալ լինի, ապա Բեյլը կխաղա "Ռեալի" դեմ, ինչը մեզ շատ օգուտ կտա: Կփորձենք խնդիրներ առաջադրել "Ռեալին", և ավելի հանգիստ մեկնել Լոնդոն: "Ռեալն" այնպիսի թիմ է, որը կարող է մրցակցի հարկի տակ ևս հասնել ցանկալի արդյունքի: Մենք խնդիրներ ունենք պաշտպանությունում: "Ռեալը" հարձակվողական թիմ է, բայց մենք ևս չենք պատրաստվում ողջ խաղը պաշտպանվել: Մեզ գրավիչ ֆուտբոլ է սպասվում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 455 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0