Home » 2012 » Օգոստոս » 4 » Ժոզե Մոուրինյոն. "Թե՛ Կական, թե՛ Շահինը կարող են մնալ թիմում"
13:56
Ժոզե Մոուրինյոն. "Թե՛ Կական, թե՛ Շահինը կարող են մնալ թիմում"
 Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչը գոհ է իր թիմի երկու կիսապաշտպանների` Կակայի և Նուրի Շահինի ներկայիս մարզավիճակից և կարծում է, որ այդ ֆուտբոլիստները կարող են մնալ թիմում: "Ես կուզեի, որ Կական մնար մեր թիմում: Նա լուրջ և աշխատասեր ֆուտբոլիստ է, ով ունի բազմաթիվ ուժեղ կողմեր: Ես լավ գիտեմ նրա կարողությունները: Նա օգնել է մեզ և դեռ կարող է օգտակար լինել նոր հաղթանակների հասնելու հարցում: Գիտեմ` միայն ինքը կարող է որոշումներ ընդունել իր կարիերայի վերաբերյալ, սակայն ես կուզեի, որ նա մնար մեր թիմում: Ինչ վերաբերում է Նուրի Շահինին, ապա ինձ համար իդեալական կլիներ, եթե այդ թուրք կիսապաշտպանն էլ մնար թիմում: Նրա հարցն իրոք բարդ է, քանի որ մենք շատ կիսապաշտպաններ ունենք մեր թիմում, իսկ հիմնական կազմ ընկնելը բավական բարդ է: Ամեն դեպքում, ես իրոք ուրախ կլինեի, եթե նա էլ մնար",- ասել է հայտնի "Յուրահատուկը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 392 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0