Home » 2012 » Օգոստոս » 9 » Ժոզե Մոուրիյո. "Խեդիրան աշխարհի լավագույն հենակետայինն է"
19:07
Ժոզե Մոուրիյո. "Խեդիրան աշխարհի լավագույն հենակետայինն է"
 Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի հայտնի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այսօր խոսել է իսպանական մամուլում իր թիմի պաշտպան Ֆաբիո Կոենտրաուի և կիսապաշտպան Սամի Խեդիրայի հասցեին վերջին շրջանում անընդհատ հնչող քննադատության մասին` նշելով, որ իր համար նման մամուլի անհիմն խոսքերն ուղղակի ոչինչ են: "Չգիտեմ` ինչու են իսպանացիները անընդհատ քննադատում այդ երկու հրաշալի ֆուտբոլիստներին: Գուցե այդ հարցի լավագույն բացատրությունն այն է, որ լրագրողներից շատերը զուտ ցանկանում են ուղղակի բացասական նյութեր տպագրել նման բարձրակարգ պրոֆեսիոնալների մասին: Ինձ համար աշխարհում ավելի լավ հենակետային կիսապաշտպան Սամի Խեդիրայից բացի գոյություն ընդհանրապես չունի: Նա մեր թիմի ամենից պատրաստված խաղացողն է, ով կարող է 120 րոպե անդադար խաղալ գրեթե ամեն օր",- ասել է "Յուրահատուկը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 343 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0