Home » 2013 » Հունվար » 11 » Ջո Հարթ. "Միշտ չէ ամեն բան լավ ստացվում"
21:53
Ջո Հարթ. "Միշտ չէ ամեն բան լավ ստացվում"
 Անգլիայի գործող չեմպիոն "Մանչեսթր Սիթիի" դարպասապահ Ջո Հարտը, ում կոպիտ սխալի պատճառով "քաղաքայինները" վերջին խաղում պարտվեցին "Սանդերլենդին", այսօր նշել է, որ ինքը աշխատում է ուշադրություն չդարձնել քննադատություններին: "Այո՛, ես բազմաթիվ քննադատություններ ստացա իմ հասցեին: Բայց չէ՞ որ մարդկանց անհրաժեշտ է ինչ-որ բան խոսել, նրանք իրենց մեկնաբանությունների համար փող են ստանում: Իսկ ես պետք է ուժեղ և ինքնավստահ մնամ, որպեսզի ամեն շաբաթ ողջ ուժերս տամ խաղին: Ես լավ մարզավիճակում եմ, բայց երբեմն չի ստացվում փրկել թիմին: Դա բավականին նորմալ է, ջանքերի կամ կենտրոնացվածության պակասն այստեղ կապ չունի: Բնականաբար բոլորն էլ ուզում են կատարյալ լինել և սխալներ չգործել, բայց այդպես չի լինում",- մեջբերել է Անգլիայի ազգային հավաքականի հիմնական դարպասապահի խոսքը "Sky Sports"-ը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 341 | Added by: Gag18 | Rating: 5.0/1
Total comments: 0