Home » 2011 » Օգոստոս » 31 » Ջո Քոուլը տեղափոխվել է Ֆրանսիա
15:37
Ջո Քոուլը տեղափոխվել է Ֆրանսիա
 Երիտասարդ անգլիացին այդպես էլ չկարողացավ նորմալ հանգստաալ, քանի որ տրանսֆերային պատուհանի վերջին օրերին փոխեց ակումբը: Նախորդ մրցաշրջանում անգլիացին շատ ուժեր ծախսեց "Լիվերպուլում", որտեղ նա տեղափոխվել էր մեկ տարի առաջ: Ամբողջ մրցաշրջանում նա ընդամենը մի քանի անգամ էր խաղադաշտ դուրս եկել հանդիպման առաջին իսկ րոպեներից, իսկ մրցաշրջանի վերջին խաղերում էլ ընդհանրապես չէր էլ ընդգրկվել պահեստայինների թվում: Լոնդոնի "Չելսիի" նախկին ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր "Տոտենհեմը", սակայն "Լիվերպուլի" ղեկավարությունը չէր կարող իրեն թույլ տալ Քոուլին վաճառել այն ակումբի վրա, որը հանդիսանում է իրենց հիմնական մրցակիցը: Կար նաև "Քուինս Պարկ Ռենջերս" տեղափոխվելու տարբերակը, սակայն Քոուլի ընտրությունը կանգնեց ֆրանսիական "Լիլի" վրա, որը այս տարի հանդես է գալու "Չեմպիոնների լիգայում": Սպասվում է, որ ֆրանսիացիները անգիլացուն կվարձակալեն մինչև նոր մրցաշրջանի ավարտը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 462 | Added by: Hayk | Tags: ակումբ, պահեստային, մրցաշրջան, տարի, Լիվերպուլ, Չելսի, հանգստաալ, Ֆրանսիա, տրանսֆերային պատուհան, Ջո Քոուլ | Rating: 5.0/1
Total comments: 0