2010-11թթ. մրցաշրջանում անգլիական "Պրեմիեր լիգայի" չեմպիոն "Մանչեսթեր Յունայթեդի" 30-ամյա պաշտպանը ֆուտբոլային կարիերան կշարունակի "Սանդեռլենդում": Այս առիթով "Սև կատուների" գլխավոր մարզիչ Սթիվ Բրյուսը հայտարարել է. "Ջոնը իսկական պրոֆեսիոնալ է` ինչպես խաղադաշտում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Այս ֆուտբոլսիտը "Յունայթեդի" անբաժանելի մասն էր շուրջ 10 տարի": Ալեքս Ֆերգյուսոնը ևս գովասանքի խոսքեր է շռայլել Օ'Շիի հասցեին. "Օ'Շին մեզ հետ բազմաթիվ տիտղոսներ է նվաճել, և ես վստահորեն կարող եմ ասել, որ նա վաստակել է դրանցից յուրաքանչյուրը: Մանչեսթերում անցկացրած այսքան տարիներից հետո ես վստահ եմ, որ նա գտավ այն թիմը, որտեղ կունենա խաղային պրակտիկա՝ միշտ լինելով հիմնական կազմի խաղացող": Նշենք նաև, որ Օ'Շին "Սանդեռլենդի" հետ կնքել է 4 տարվա պայմանագիր, իսկ խաղացողի տրանսֆերը կազմել է շուրջ 5 միլիոն ֆունտ ստեռլինգ:
|