Home » 2012 » Փետրվար » 1 » Ջոն Թերրին չի ներկայացել դատարան
22:23
Ջոն Թերրին չի ներկայացել դատարան
 Անգլիայի ազգային հավաքականի և Լոնդոնի "Չելսիի" կենտրոնական պաշտպան Ջոն Թերրին կրկին` այս անգամ դատական գործի շրջանակներում, չի խոստովանել, որ ռասիստական արտահայտություն է արել անգլիական "ՔՊՌ" ակումբի պաշտպան Անտոն Ֆերդինանդի հասցեին: Բրիտանական սպորտային մամուլը հաղորդում է, որ դատարան Թերրին պետք է գնար այսօր կեսօրին, սակայն ֆուտբոլիստը չի ցանկացել ներկա գտնվել դատական գործին: Քանի որ Թերրին ներկա չէր, այդ պատճառով նրա փոխարեն հանդես եկավ վերջինիս դատապաշտպան Ջորջ Քարտեր-Սթիվենսոնը, ով դատարանում ևս հայտարարել է, որ ֆուտբոլիստը չի ընդունում իրեն ուղղված մեղադրանքը: Հաղորդվում է, որ եթե դատարանը որոշում կայացնի, որ Թերրին մեղավոր է, ապա բրիտանացին ստիպված կլինի վճարել 2.500 ֆունտ ստեռլինգ տուգանք:
     Հավելենք, որ հեղինակավոր Associated Press լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Թերրին պետքէ դատարան ներկայանա մեկ էլ հուլիսի 9-ին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 456 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0