Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդը" շարունակում է կորուստներ կրել. հյուսիսիռլանդացի պաշտպան Ջոնի Էվանսը "Ուիգանի" դեմ կայացած երեկվա հանդիպման առաջին խաղակեսում վնասվածք է ստացել, ինչի մասին տեղեկացրեց Ալեքս Ֆերգյուսոնը հետխաղյա ասուլիսի ժամանակ: Շոտլանդացի մասնագետը նշեց, որ Էվանսը կբացակայի մոտ 2 շաբաթ: