10:31 Ջոնսոնը որոշել է մնալ "Լիվերպուլում" | |
Անգլիական "Լիվերպուլի" և Անգլիայի ազգային հավաքականի եզրային պաշտպան Գլեն Ջոնսոնը երկարաձգել է մերսիսայդյան ակումբի հետ գործող իր պայմանագիրը, սակայն նոր պայմանագրով նախատեսված ժամկետների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:
"Մենք շատ ուրախ ենք, քանի որ բավական հեշտությամբ համաձայնության եկանք՝ բանակցությունների հիմքում միշտ շեշտելով, որ ցանկանում ենք Գլենին տեսնել միայն մեր թիմի կազմում: Իդեպ, նա նույնպես ցանկացել էր մնալ թիմում",-"Լիվերպուլի" գլխավոր տնօրեն Դամյեն Քոմոլիի խոսքերն է մեջբերել "կարմիրների" պաշտոնական կայքը: Նշենք, որ 26-ամյա Ջոնսոնը 2009թ.-ին "Լիվերպուլ" է տեղափոխվել "Պորտսմութից": Անգլիայի "Պրեմիեր Լիգայի" ավարտված առաջնությունում էլ նա "Լիվերպուլի" կազմում անց է կացրել 28 խաղ և դարձել 2 գոլի հեղինակ: Ավելի վաղ, ֆուտբոլիստը պաշտպանել է նաև "Չելսիի", "Միլլուոլի" և "Վեսթ Հեմի" գույները: | |
|
Total comments: 0 | |