07:59 Ժոզե Մոուրինյո. "Ես այլևս թիմ չունեմ" | |
Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իսպանական "Լա Լիգայի" 4-րդ տուրի արտագնա խաղում 0-1 հաշվով անդալուզյան "Սևիլյային" զիջելուց հետո անդրադարձել է իր սաների խաղին` նշելով, որ իր իսկ տղաների մոտ դեռևս չկա թիմային ոգի: "Մենք անտանելի հանդիպում անցկացրեցինք: Լիովին արժանի պարտություն կրեցինք: Այս պահին ես իրոք լավ թիմ չունեմ: Թիմային ոգին բացակայում է վերջին խաղերում: Միայն դեռ մի քանի ֆուտբոլիստներ էին մյուսներից տարբերվում: Նրանք էին միայն մտածում, որ ֆուտբոլը դեռ նրանց կյանքի կենտրոնում պետք է գտնվի: Ընդմիջումից հետո ես երկու փոխարինում կատարեցի, բայց ես դեռևս ցանկանում էի 7 ֆուտբոլիստի փոխարինել: Ֆուտբոլում փոխարինումների թիվը ավելի շատ պետք է լինի, դա երբեմն շատ անհրաժեշտ է: "Սևիլյայի" ֆուտբոլիստները գնդակի համար այնպես էին պայքարում, կարծես դա իրենց կյանքի վերջին հանդիպումն էր: Իմ սաները այդպես լավ խաղացել են միայն Իսպանիայի Սուպերգավաթի "Բարսելոնայի" դեմ երկու խաղերում: Օզիլն ու դի Մարիան ավելի վատ չէին խաղում, քան մյուսները: Ողջ թիմը վատ խաղաց",- ասել է Ժոզե Մոուրինյոն:
Հ.Գ.: Անցկացված 4 տուրերից հետո այժմ մադրիդյան ակումբը վաստակել է ընդամենը 4 միավոր և առաջատար "Բարսելոնայից", որը 4 անընդմեջ հաղթանակ է տարել, հետ է մնում արդեն 8 միավորով, քանի որ թիմն այս մրցաշարջանում միայն 1 հաղթանակ է տոնել: | |
|
Total comments: 1 | |
| |