Home » 2011 » Սեպտեմբեր » 3 » Ջովանի Դոս Սանթոսը շատ մոտ էր "Սևիլյա" տեղափոխվելուն
15:22
Ջովանի Դոս Սանթոսը շատ մոտ էր "Սևիլյա" տեղափոխվելուն
 Լոնդոնի "Տոտենհեմի" մեքսիկացի կիսապաշտպան Ջովանի Դոս Սանթոսը հայտարարել է, որ ինքը շատ մոտ էր "Սևիլյա" տեղափոխվելուն. "Արդեն ամեն ինչ որոշված էր, և ես պետք է տեղափոխվեի "Սևիլյա": Սակայն Տոտենհեմի ղեկավարությունը վերջին պահին հրաժարվեց վաճառել ինձ: Երեք տարիների ընթացքում թիմը երբևէ ինձ հետ լուրջ նպատակներ չի հետապնդել, այդ պատճառով նման որոշումը խիստ անսպասելի էր: Ես խոստանում եմ "Տոտենհեմի" երկրպագուներին, որ կանեմ ամեն ինչ թիմին օգնելու համար, երբ դրա կարիքը լինի",-ասել է մեքսիկացին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 390 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0