Home » 2012 » Օգոստոս » 7 » Կ. Անչելոտտի. "ՊՍԺ"-ն այլևս ֆուտբոլիստների չի գնելու"
07:32
Կ. Անչելոտտի. "ՊՍԺ"-ն այլևս ֆուտբոլիստների չի գնելու"
 Ֆրանսիական "ՊՍԺ"-ի իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հայտարարել է, որ իր թիմը չի հետաքրքրվում լոնդոնյան "Չելսիի" անգլիացի 31-ամյա պաշտպան Էշլի Քոուլի ծառայություններով և այլևս չի պատրաստվում ինչ-որ նոր մեկին գնել այս տրանսֆերային պատուհանի ժամանակ: "Տրանսֆերային պատուհանը մեր թիմի համար արդեն փակված է: Ակումբի ղեկավարությունը հոյակապ աշխատանք է տարել, և լավ համալրվել ենք: Այն լուրերը, թե իբր Էշլին կարող է համալրել մեր իսկ շարքերը, ուղղակի սուտ լուրեր են, որոնք շրջանառվում են ոչ թե ֆրանսիական, այլ բրիտանական հենց մամուլում",- ասել է "ՊՍԺ"-ի մարզիչը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 370 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0