Ըստ "L`Equipe" ֆրանսիական հանդեսի` անգլիական "Նյուքասլի" հարձակվողական ոճի կիսապաշտպան Ռեմի Կաբելլան կրկին հնարավորություն է ստանում հանդես գալու "Լիգա 1"-ում: Ֆուտբոլիստի վարձավճարը ձևակերպելու է "Մարսելը", որը հնարավորություն կունենա նոր մեկնարկած մրցաշրջանի ավարտից հետո ընդամենը 8 մլն եվրոյի դիմաց գնելու ֆրանսիացի խաղացողին: Գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի միայն ֆուտբոլիստի` պատշաճ բուժզննում անցնելուց հետո:
|