12:46 Կական դժգոհել է Մոուրինյոյից | |
2008թ. աշխարհի լավագույն ֆուտբոլիստ բրազիլացի Կական վերջերս իր դժգոհությունն է հայտնել իր ներկայիս ակումբի` "Ռեալ Մադրիդի" ղեկավարությանը թիմի պարտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հասցեին: Բրազիլացին ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին հայտնել է, թե իր մոտ իրականում ոչ մի վնասվածք էլ չկա, քանի որ արդեն երեք ամիս է` ապաքինվել է, և խաղալու համար իրեն այլևս ծնկահոդային ցավեր չեն խանգարում: Ուղղակի թիմի գլխավոր մարզիչն իրեն խաղային բավարար ժամանակ չի տրամադրում նախկին մարզավիճակը ձեռք բերելու համար: El Pais իսպանական թերթի հավաստմամբ` Մոուրինյոն վստահում է Օզիլին ու Ռոնալդուին, իսկ Կակային դիտում է որպես այս երկուսից մեկի փոխարինող:
Վերջում հավելենք, որ Կակայի ծառայություններով հետաքրքրված են անգլիական "Չելսին" ու "Մանչեսթեր Սիթին", իր հերթին բրազիլացուն կարող է իր մոտ վերադարձնել նաև "Միլանը": Attachments: Նկար 1 | |
|
Total comments: 0 | |