Home » 2011 » Օգոստոս » 26 » Կական հերքում է բոլոր ասեկոսեները
17:24
Կական հերքում է բոլոր ասեկոսեները
 Մադրիդի "Ռեալի" բրազիլացի կիսապաշտպան Ռիկարդո Կական շարունակում է հերքել բոլոր այն ասեկոսեները, ըստ որոնց` վերջինս շուտով տեղափոխվելու է իտալական "Միլան" կամ "Ինտեր"` նշելով, որ չի պատրաստվում հեռանալ մադրիդյան գրանդից: Նշենք, որ վերջերս իսպանական հեղինակավոր Marca հանդեսը մի տեղեկություն էր տարածել, ըստ որի` Կական, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի "Ինտեր", ում ղեկավարները վերջինիս համար պատրաստ են մի կլորիկ գումար առաջարկել, որի մի մասը "ներաձուրիները" ստացել են Սամուել Էտո'ոյի վաճառքից: Լրագրողների մոտ առաջացած բոլոր հարցերին ամփոփիչ պատասխան է տվել "Միլանի" էքս-կիսապաշտպանը մամուլի ասուլիսի ժամանակ, որտեղ ասել է. "Ես հիմա ունեմ միայն մեկ նպատակ. պետք է մնամ Մադրիդում և ցուցադրած խաղովս շահեմ գլխավոր մարզչի վստահությունը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 482 | Added by: Hayk | Tags: ասեկոսե, Միլան, Մադրիդի Ռեալ, marca, կիսապաշտպան, հանդես, Ռիկարդո Կակա, գումար, գրանդ, Ինտեր | Rating: 5.0/1
Total comments: 0