Ըստ անգլիական մամուլի՝ Լոնդոնի "Չելսին" դիտարկում է Մադրիդի "Ռեալի" բրազիլացի 29-ամյա կիսապաշտպան Կակային ձեռք
բերելու հնարավորությունը: "Կապույտները" պատրաստ են բրազիլացու համար առնվազն 25 մլն ֆունտ
ստերլինգ առաջարկել՝ չհաշված հետագայում գոյացող տարբեր տեսակի բոնուսները: Նշենք, որ Կակայի և "Արքայական ակումբի" միջև կնքված պայմանագիրը
գործում է մինչև 2015թ.-ի ամառ: Հիշեցնենք, որ Կական "Ռեալ" է տեղափոխվել իտալական "Միլանից" 2009թ.-ի
ամռանը՝ շուրջ 65 մլն եվրոյով, սակայն այս ընթացքում այդպես էլ չի
կարողացել դառնալ հիմնական կազմի խաղացող՝ տարբեր տեսակի վնասվածքներ ստանալու պատճառով: Ավարտված մրցաշրջանում էլ "Ռեալի" կազմում Կական անցկացրել է 20
հանդիպում, որոնցում խփել է 7 գնդակ և կատարել է 6 գոլային փոխանցում:
|