20:57 Կական մերժել է "Ֆլամենգոյին" | |
Մադրիդի "Ռեալի" բրազիլացի կիսապաշտպանը կրկին չցանկացավ վերադառնալ հայրենիք, որտեղ իր ծառայություններով լրջորեն հետաքրքրված է "Ֆլամենգոն": 30-ամյա կիսապաշտպանը կրկին շանս ստացավ լքելու "Ռեալը", որտեղ այդպես էլ չկարողացավ գտնել ինքն իրեն: "Ֆլամենգոն" պաշտոնապես դիմել է "Ռեալին" բրազիլացու տրանսֆերի հարցով: Նույնիսկ "Ֆլամենգոյի" փոխնախագահ Լուիս Էդուարդո Բապտիստան այցելել էր Մայամի՝ անձամբ հանդիպելու Կակայի գործակալ և եղբայր Բոսկո Լեյտեի հետ, մինչդեռ առաջարկությունը մերժվել է, որովհետև ֆուտբոլիստը չցանկացավ վերադառնալ Բրազիլիա: Հիշեցնենք, որ "Ռեալի" հետ գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2015 թվականի ամռանը:
| |
|
Total comments: 0 | |