13:01 Կական ու Ռոնալդուն կարող էին խաղալ "Բարսելոնայում" | |
Կատալոնական "Բարսելոնայի" նախկին նախագահ Ժոան Լապորտան խոստովանել է, որ ժամանակին հնարավորություն է եղել ձեռք բերելու թե՛ Քրիշտիանու Ռոնալդուին, թե՛ Կակային, ովքեր այսօր խաղում են "Արքայական ակումբում": "Տարիներ առաջ "Միլանի" ղեկավարությունն առաջարկում էր Կակային փոխանակել Ռոնալդինյոյի հետ, բայց դե մենք այդ քայլին չգնացինք, քանի որ Ռոնին մեր ուրախությունն էր, մեր թիմի ժպիտը դաշտում: Նման փոխանակման տարբերակ հենց Սիլվիո Բեռլուսկոնին առաջարկեց մի օր ընթրիքի սեղանի շուրջ: Թեև դա կատակ էր, սակայն նա բավականին լուրջ էր խոսում: Արդյունքում էլ Կական հետագայում տեղափոխվեց Մադրիդի "Ռեալ", որտեղ նրա բախտը այդպես էլ չի բերում: Ինչ էվերաբերում է Ռոնալդուին, ապա նրա գործակալը դեռ երիտասարդ խաղացողին առաջարկեց մեզ նույնիսկ ավելի ցածր գնով, քան հետագայում նրան գնեց "Մանչեսթեր Յունայթեդը": Այդ տարի մենք արդեն գնել էինք Ռոնալդինյոյին ու Մարկեսին և չէինք կարող այլևս մեզ շքեղություն թույլ տալ, այլապես Ռոնալդուն էլ այսօր կխաղար մեր երազանքների թիմում: Այսօր այդ երկուսը աշխարհի լավագույն խաղացողներից են համարվում": Հավելենք, որ Ռոնալդուն "Ռեալ" է տեղափոխվել անգլիական "Մանչեսթեր Յունայթեդից", իսկ ահա Կական` իտալական "Միլանից":
| |
|
Total comments: 0 | |