10:05 Կական պատրա՞ստ է հեռանալ Մադրիդից | |
Ֆրանսիական "ՊՍԺ"-ն պատրաստվում է այս հունվարին ձեռք բերել Մադրիդի "Ռեալի" բրազիլացի 30-ամյա կիսապաշտպան Կակային. այս մասին հայտնում է ֆրանսիական հանրահայտ Le Parisien պարբերականը: Ըստ աղբյուրի` Կական դարձել է Լեոնարդոյի տրանսֆերային գլխավոր թիրախը, որի համար ֆրանսիացիները պատրաստ են վճարել 40 մլն եվրոյից ավելի գումար:
Նշենք, սակայն, որ Կական արդեն այսօր հայտարարել է, որ եթե հեռանա Մադրիդից, ապա կվերադառնա միայն հայրենի Բրազիլիա, որտեղ կխաղա միմիայն իր սիրելի "Սան Պաուլոյի" կազմում, որտեղից 2003թ.-ին տեղափոխվել է իտալական "Միլան": Հավելենք, որ մինչև վնասվածք ստանալը, Կական այս մրցաշրջանում հայտնվում էր "Ռեալի" հիմնական կազմում և արդեն մասնակցել է 12 հանդիպման` դառնալով 3 գոլի հեղինակ: | |
|
Total comments: 0 | |