Մադրիդի "Ռեալի" բրազիլացի 30-ամյա կիսապաշտպան Կական օրերս հայտարարել է, որ կցանկանար իր ուժերը փորձել նաև ամերկյան MLS լիգայում: Բրազիլացի ֆուտբոլիստը, ով ոչ մի կերպ չի կարողանում իր տեղը գտնել "Արքայական թիմի" կազմում, արդեն այսօր մտածում է իր` եվրոպական կարիերայի ավարտի մասին, և ինչպես խաղացողի գործակալ հայրն է հայտնել, իր տղան օրերից մի օր կուզենար հայտնվել Ամերիկայում` խաղալով տեղի լավագույն թիմերից մեկում:
|