08:43 Կական վերագտել է ինքն իրեն | |
![]() Կական խոսել է նաև բրազիլական ֆուտբոլի նոր սերնդի մասին՝ նշելով իսկ, որ թե՛ Նեյմարը, թե՛ Օսկարն ու Լուկասը, իրոք, բավականին զարգացած խաղացողներ են. "Այսօր Նեյմարն աստղային օրեր է ապրում իր հայրենի Բրազիլիայում: Ես նրա տարիքում երազում էի խաղալ եվրոպական գերակումբում, և այդ պատճառով էլ, երբ "Միլանից" իսկ առաջարկ ստացա, չերկմտեցի: Թե արդյոք Նեյմարը կարող է տեղափոխվել "Ռեալ", ես դեռ ոչինչ չեմ կարող ասել, քանի որ նախ ֆուտբոլիստը պետք է ուզենա հեռանալ Բրազիլիայից: Ինձ բախտ է վիճակվել նրա հետ 2 շաբաթ մարզվել, ինչի համար ես իրոք ուրախ եմ: Այդպիսի տաղանդավոր խաղացող ցանկացած ազգային հավաքականի էլ պետք է մշտապես": Կական անդրադարձել է նաև իր՝ Բրազիլիա հնարավոր վերադարձի մասին՝ ասելով, որ եթե իրոք ցանկանա հայրենիք վերադառնալ, ապա "Սան Պաուլոն" կլինի այն գլխավոր թիմը, որտեղ խաղալն իր համար առաջնային կլինի. "Ես դեռ պատրաստվում եմ մի քանի տարի էլ հանդես գալ Եվրոպայում, քանի որ դեռ վստահ եմ իմ ուժերին: Թեև մրցաշրջանի սկզբում մտածում էր, թե այս տարին կարող է ձախողում լինել ինձ համար, սակայն խաղալով "Ռեալի" պես թիմում՝ ես ինքս կարողացա հասկանալ, թե ինչ է պետք ինձ իրականում: Այժմ վերականգնվել է վստահությունս դեպի սեփական ուժերս: Այսօր սկսել եմ նորմալ ֆուտբոլ ցուցադրել՝ գրեթե մշտապես խաղալու հնարավորություն ունենալով իմ թիմում": | |
|
Total comments: 0 | |