13:29 Կական վստահ է` դեռ շատ բան կարող է տալ "Ռեալին" | |
Մադրիդի "Ռեալի" բրազիլացի կիսապաշտպան Կական օրերս խոսել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին։ "Մոուրինյոն մի շարք դրական հատկանիշներ ունի, որոնցից ես կառանձնացնեի մեծ ամբիցիաներն ու հաղթանակների ձգտումը"- ասել է Կական "Արքայական ակումբի" պաշտոնական կայքին տված հարցազրույցում։ Բրազիլացի ֆուտբոլիստը պատմել է նաև թիմում իր դերակատարման մասին. "Ինձ թվում է, որ ես կարող եմ հակագրոհներին մեծ արագություն հաղորդել։ Կնշեի նաև այն, որ այժմ շատ ավելի մեծ փորձ ունեմ։ Այժմ` 30 տարեկանում ես շատ բան կարող եմ տալ թիմին"։
| |
|
Total comments: 0 | |