Մադրիդի "Ռեալի" բրազիլացի 29-ամյա կիսապաշտպան Կական ակումբի պաշտոնական կայքի լրագրողի հետ զրույցում նշել է, որ
թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի աջակցությունը խաղադաշտում իրեն
մեծ վստահություն է հաղորդում: "Մոուրինյոն միշտ հավատացել է ինձ ու իմ ուժերին: Նա կարող էր ասել, որ ես
թիմին հարկավոր չեմ և իմ փոխարեն նոր խաղացող են գտել, սակայն, հակսկանալի է, ամբողջ
մարզական շտաբն աջակցում է ինձ: Ես ինձ լավ ու վստահ եմ զգում նման պայմաններում",-բրազիլացու խոսքերն է մեջբերում "Արքայական ակումբի" պաշտոնական կայքը:
|