Մադրիդի "Ռեալի" աշխարհահռչակ ֆուտբոլիստ Կակայի ընտանիքը տեղափոխվելու է Լոնդոն: Այս մասին իր Twitter միկրոբլոգային համակարգի էջում գրել է Կակայի մայրը` Սիմոնա Լեյտեն. "Մենք հաջորդ մրցաշրջանում ապրելու ենք Լոնդոնում: Նախատեսում ենք տեղափոխվել այնտեղ օգոտոսին": Իսկ այն հարցին, թե որտեղ է խաղալու հաջորդ մրցաշրջանում Կական` պատասխան չի հնչել, չնայած արդեն իսկ կարելի է համարձակ ենթադրություններ կատարել այն մասին, որ Կական հաջորդ մրցաշրջանում կխաղա Անգլիայի "Պրեմիեր լիգայում", իսկ թե որ թիմում` ենթադրեք ինքներդ:
|