10:17 Կակային ցանկանում են շատերը | |
Մադրիդի "Ռեալի" բրազիլացի կիսապաշտպան Կական իր հետագա կարիերան շարունակելու մի քանի լավ տարբերակներ ունի: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են իտալական "Միլանը", ֆրանսիական "ՊՍԺ"-ն և ամերիկյան "Նյու-Յորք Ռեդ Բուլզը": Հատկապես ամերիկյան ակումբը պատրաստ է տարեկան 10 մլն եվրո աշխատավարձ վճարել 30-ամյա ֆուտբոլիստին: Սա այն գումարն է, որը ստանում է ներկա պահին Կական Մադրիդիում, մինչդեռ "Միլանը" ավելի քիչ գումար է առաջարկում` մոտ 2.5 անգամ պակաս: Եթե Կական ընդունի ամերիկյան գերակումբի առաջարկը, ապա նա կմիանա ժամանակին Եվրոպայում փայլած այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Թյերի Անրին, Ռաֆայել Մարկեսը և Թիմ Կեհիլը: Ըստ իսպանական Marca մարզական հանդեսի Կակայի ճակատագիրը կորոշվի առաջիկա ուրբաթ օրը, երբ "Ռեալը" կհայտարարի Ամերիկա մեկնողների մասին: Եթե Կական ընդգրկված չլինի Ժոզե Մոուրինյոյի ցուցակում, ապա ամեն բան արդեն վերջացած կլինի: | |
|
Total comments: 0 | |