Ինչպես տեղեկացնում են ֆրանսիական մարզական կայքերը, Լոնդոնի "Չելսիին" պատկանող, 21-ամյա ֆրանսիացի տաղանդավոր հարձակվող Գայել Կակուտան մինչև այս մրցաշրջանի վերջը վարձավճարային հիմունքներով հանդես կգա Ֆրանսիայի բարձրագույն առաջնության ներկայացուցիչներից մեկի` "Դիժոնի" կազմում: Հիշեցնենք, որ Կակուտան մինչև Ֆրանսիա տեղափոխվելը կես մրցաշրջան անկացրել է անգլիական "Բոլթոնում":
|