14:35 Կալաձեն չի մեկնի "Դինամո" | |
![]() "Դա շատ լուրջ առաջարկություն էր, սակայն ես ֆուտբոլային այնպիսի տարիքում եմ, որ նույնիսկ այդպիսի մեծ աշխատավարձի հնարավորության դեպքում չցանկացա փոխել երկիրը և միջավայրս: Արդեն 11 տարի է` բնակվում եմ Իտալիայում, 10 տարի խաղացել եմ "Միլանի" կազմում, մեկ տարի` "Ջենոայի": Ես ու ընտանիքս արդեն հարմարվել ենք Իտալիային և չցանկացանք տեղափոխվել այստեղից",-33-ամյա Կալաձեի խոսքերն է մեջբերել ռուսական լրատվամիջոցներից մեկը: Կալաձեն հատուկ ընդգծել է նաև, որ "Դինամո" չտեղափոխվելու իր որոշումը "որևէ կերպ կապված չէ իր երկրի և Ռուսաստանի վարած քաղաքականության հետ": "Ռուսաստանի "Պրեմիեր Լիգայում" ելույթ են ունենում մեծ թվով վրացի ֆուտբոլիստներ, Ռուսաստանում նրանց հարգում են ինչպես ակումբակիցներն, այնպես էլ ֆուտբոլասերները: Ես նրանց հաջողությում եմ մաղթում",-հայտարարել է վրացի ֆուտբոլիստը: | |
|
Total comments: 0 | |