Home » 2012 » Մայիս » 12 » Կալաձեն հեռանում է ֆուտբոլից հանուն քաղաքականության
21:43
Կալաձեն հեռանում է ֆուտբոլից հանուն քաղաքականության
 Իտալական "Ջենոայի" և Վրաստանի ազգային ընրանու 34-ամյա հայտնի վետերան Կախա Կալաձեն որոշել է ավարտել ֆուտբոլային կարիերան և զբաղվել մեծ քաղաքականությամբ. այս մասին հայտնում են վրացական պարբերականները: "Ես ավարտում եմ իմ ֆուտբոլային կարիերան: Արդեն 18 տարի ֆուտբոլում եմ, և ահա եկել է հստակ պահը հեռանալու: Ես երախտապարտ եմ թե՛ "Միլանի", թե՛ "Ջենոայի" երկրպագուներին, ովքեր միշտ իմ կողքին են եղել: Ես որոշել եմ զբաղվել քաղաքականությամբ, քանի որ ցանկանում եմ լավացնել իմ երկրի քաղաքացիների ու բնակիչների կյանքը` նոր հույսեր բերելով վերջիններիս",- ասել է վրացի ֆուտբոլիստը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 410 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0