Իսպանական "Ալմերիայի" նիգերիացի կիսապաշտպան Կալու Ուչեն տեղափոխվել է շվեյցարական "Քսամաքս". այս մասին հայտնում եմ մի շարք եվրոպական թերթեր: Նիգերացի կիսապաշտպանը երկու տարվա պայմանագիր է կնքել շվեյցարական ակումբի հետ, իսկ պայմանագրի ստորագրումից հետո ասել է. "Ես առաջարկներ ունեի Իսպանիայից, Անգլիայից, Թուրքիայից և Չինաստանից, բայց "Քսամաքսի" մարզչի հետ զրույց ունենալուց հետո ես ընտրեցի հենց Շվեյցարիան: Այստեղ ամեն բան այլ է",-ասել է 28-ամյա կիսապաշտպանը:
|