17:26 Կամաչո. "Մոուրինյոն "Ռեալի" դեղատոմսն է ընդդեմ "Բարսելոնայի" | |
Իսպանիայի ազգային ընտրանու և Մադրիդի "Ռեալի" վաղուց նախկին գլխավոր մարզիչ Խոսե Անտոնիո Կամաչոն, ով այժմ գլխավորում է Չինաստանի ազգային հավաքականը, խոսել է "Արքայական ակումբի" ներկայիս բարդ իրավիճակի մասին` անդրադառնալով իսպանական ԶԼՄ-ների կողմից լայնորեն տարածված այն հայտարարությանը, թե իբր "Ռեալի" խաղացողներ Իկեր Կասիլյասն ու Սերխիո Ռամոսը բողոքել են ակումբի նախագահին` խնդրելով նրան թիմից արագ հեռացնել գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: "Մոուրինյոն այսօր էլ այնպիսին էր, ինչպիսին կար: "Ռեալը" նրան վստահում է և վերջ: Նրանք ցանկանում էին վերացնել "Բարսելոնայի" հաղթարշավը և գիտեին, որ լավագույն դեղամիջոցը Ժոզե Մոուրինյոյին այս թիմ հրավիրելն էր: Ակումբի ղեկավարությունը լավ գիտեր, որ այդ տարբերակն լավ աշխատող է: Ժամանակը ցույց տվեց, որ Մոուրինյոյի գլխավորությամբ "Ռեալը" Իսպանիայի գավաթի եզրափակչում հաղթեց "Բարսելոնային", իսկ մեկ տարի անց արդեն դարձավ երկրի չեմպիոն` բազում ռեկորդներ գրանցելով: Նա մասնագետ է, ում վրա հնարավոր չէ ճնշում գործադրել: Նա ամեն օր ապացուցում է",- ասել է նախկին մադրիդիստը:
| |
|
Total comments: 0 | |