22:21 Կամո Հովհաննիսյան. "Իդեալական տարբերակ կլինի խաղալ ուժեղ թիմի հիմնական կազմում" | |
Երևանի "Փյունիկի" և Հայաստանի ազգային ընտրանու պաշտպան Կամո Հովհաննիսյանը այսօր զրուցել է տեղական NEWS.am կայքի Sport բաժնի թղթակից Վերա Մարտրոսյանի հետ` պատասխանելով վերջինիս հարցերին: Հարցարզույցն առանց խմբագրման ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը. - Կամո՛, դու ձախ կիսապաշտպան ես, Լևոն Հայրապետյանի վերադառնալուց հետո, հայտնվելո՞ւ ես աջ եզրում: - Ինձ համար կարևոր չէ, թե որ դիրքում եմ խաղում: Առաջնայինը թիմին օգուտ տալն է: - Իսկ ամենից հարազատը ո՞ր դիրքն է քեզ համար: - Կարելի է ասել, որ ես կարիերաիս ընթացքում խաղացել եմ գրեթե բոլոր դիրքերում: Եվ արդեն չեմ էլ կարող ասել, թե որ դիրքն է ավելի հարազատ: Այսօրվա ֆուտբոլում պետք է կարողանաս խաղալ տարբեր դիրքերում: Կարող ես կիսապաշտպանից պաշտպանի կամ հարձակվողի վերածվել: Պետք է ունիվերալ լինել: - Որո՞նք են քո ամենաուժեղ կողմերը: - Արագությունը, աշխատասիրությունը և նվիրվածությունը: Ես գիտեմ, որ այս հատկանիշները հաջողության գրավականն են: - Մինասյանը վերջերս ասաց, որ դու և Դավիթ Մանոյանը ձմռանը կտեղափոխվեք այլ թիմ: Կա՞ն հստակ տարբերակներ: - Ինձ համար էլ անակնկալ էր դա լսելը: Ես դեռ չգիտեմ, թե ուր կարող ենք տեղափոխվել: Այս պահին ես "Փյունիկի" ֆուտբոլիստ եմ և մտածում եմ միայն իմ թիմի մասին: - Կա՞ այնպիսի առաջնություն, որտեղ չէիր ցանկանա խաղալ: - Չէի ցանկանա հանդես գալ Իրանի առաջնությունում: Կարծում եմ, այդ երկրում չեմ կարողանա ապրել: - Կգերադասես խաղալ բարձրակարգ թիմում և փոխարինմա՞ն դուրս գալ, թե՞ թույլ թիմում, բայց հիմնական կազմում: - Իհարկե, ամենից կարևորը մշտական խաղային պրակտիկա ունենալն է: Կցանկանամ միշտ խաղալ: Չնայած իդեալականը կլինի խաղալ ուժեղ թիմի հիմնական կազմում:
| |
|
Total comments: 0 | |