Ինչպես հաղորդում է Marca պարբերականը, Մադրիդի "Ռեալի" 19-ամյա տաղանդավոր կիսապաշտպան Սերխիո Կանալեսը վարձակալությամբ մեկ մրցաշրջանով ելույթ կունենա "Վալենսիայում", ավելին "չղջիկները" հետագայում այն երկարաձգելու հնարավորություն ունեն: Բացի այդ "Վալենսիան" հնարավորություն ունի այս մրցաշրջանից հետո գնելու երիտասարդ Կանալեսի տրանսֆերը՝ "Ռեալին" վճարելով 12 մլն եվրո: Նշենք նաև, որ "Արքայական ակումբն" իր հերթին ցանկացած ժամանակ կարող է հետ գնել Կանալեսին ընդամենը 14 մլն եվրո վճարելով:
|