Home » 2013 » Հունվար » 12 » Կանտոնա. "Անհնար է փոխարինել Սըր Ալեքսին"
14:30
Կանտոնա. "Անհնար է փոխարինել Սըր Ալեքսին"
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" նախկին խաղացող Էրիկ Կանտոնան խոստովանել է, որ չի պատկերացնում, թե ինչ կլինի այդ թիմի հետ, երբ Ալեքս Ֆերգյուսոնը որոշի ավարտել իր մարզչական կարիերան. "Ես իմ կարիերայի լավագույն նվաճումներին հասել եմ հենց Ֆերգյուսոնի գլխավորությամբ: Դա այնքան հեռու էր, բայց այսօր էլ Սըր Ալեքսը շարունակում է մարզել այդ թիմը: Նա նոր տիտղոսներ է նվաճում, նոր պատմություն կերտում, նոր ֆուտբոլիստների հայտնաբերում: Նրա կայունությունը ուրախացնում է ինձ: Ֆուտբոլում ոչինչ ընդմիշտ չէ, բայց նա ինձ միշտ հակառակն է ապացուցում իր գործով: Ես անկեղծ լինեմ, ապա չեմ պատկերացնում, թե ինչպիսին կլինի "Յունայթեդը" առանց Սըր Ալեքսի: Այդպիսի մարդու երբեք հնարավոր չէ փոխարինել, անհնար է":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 345 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0