Home » 2011 » Օգոստոս » 4 » Կանտոնա. "Եթե դու հանդիսանում ես մեծ ակումբի մասնիկը, ապա պետք է վայելես այն"
12:42
Կանտոնա. "Եթե դու հանդիսանում ես մեծ ակումբի մասնիկը, ապա պետք է վայելես այն"
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" լեգենդ Էրիկ Կանտոնան հայտարարել է, որ չի հասկանում անգլիական "Մանչեսթեր Սիթի" կոչվող ակումբի հարձակվողներ` արգենտինացի Կառլոս Տևեսին և իտալացի Մարիո Բալոտելլիին, ովքեր վերջերս բարձրաձայնեցին, որ իրենց դուր չի գալիս ապրել Մանչեսթերում: Հիշեցնենք, որ Կանտոնան 5 մրցաշրջան է անցկացրել "Մանչեսթեր Յունայթեդում"` պաշտպանելով "մանկունիանցիների" կարմիրսատանայական գույները հեռավոր 1992-1997թթ.-ին: 
"Ես հիանալի տարիներ եմ անցկացրել Մանչեսթերում և չեմ կարողանում հասկանալ նրանց, ովքեր չեն սիրում այդ քաղաքը: Սակայն դա հնարավոր է` կախված թե որտեղից են եկել ֆուտբոլստները և ինչի՞ համար են եկել: Ինձ համար ամենակարևորը խաղալն էր: Եթե դու հանդիսանում ես մեծ ակումբի մասնիկը, ապա պետք է վայելես այն րոպեները, որոնք անցկացնում ես դաշտում: Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստն ամենալավ ժամանակը անցկացնում է խաղադաշտում",-Կանտոնայի խոսքերը մեջբերում է Guardian պարբերականը:
Views: 418 | Added by: Vahe | Tags: Տևես, Էրիկ Կանտոնա, Մանչեսթեր, պրոֆեսիոնալ, Յունայթեդ, մրցաշրջան, Բալոտելլի | Rating: 5.0/1
Total comments: 0