Home » 2011 » Ապրիլ » 15 » Կապելլո. "Մոուրինյոն միտված է դեպի գագաթները"
12:47
Կապելլո. "Մոուրինյոն միտված է դեպի գագաթները"
Անգլիայի ազգային հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն գովեստի շռայլ խոսքեր է ասել Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հասցեին անգլիական Sky Sports մարզական գործակալության լրագրողի հետ հանդիպման ժամանակ:
Իտալացի մասնագետը ընդգծել է, որ ի տարբերություն շատ մասնագետների` իր պորտուգալացի գործընկերը բազմաթիվ արժանիքներ ունի, ինչի համար էլ վերջին տարիներին նրա գլխավորած թիմերը միշտ լավ արդյունքներ են ցույց տալիս:
"Մոուրինյոն շատ լավ է ղեկավարում իր թիմը: Նա իր ֆուտբոլիստների մեջ հաղթողի հոգեբանություն է սերմանում: Ժոզեն լավ հոգեբան է և շատ է օգնում իր սաներին: Նա հաղթող-մարզիչ է և միշտ միտված է դեպի գագաթները",-հայտարարել է դոն Ֆաբիոն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 398 | Added by: Hartsat | Rating: 5.0/3
Total comments: 1