Իտալացի հայտնի մասնագետ Ֆաբիո Կապելլոն, ով օրերս պաշտոնապես 2 տարվա պայմանագիր կկնքի Ռուսաստանի ազգային ընտրանու հետ, խոսել է "Միլանի" նախագահ Սիլվիո Բեռլուսկոնիի՝ հերթական "գլուխգործոցի"՝ բրազիլացի պաշտպան Տիագո Սիլվայի և շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի՝ Փարիզի "ՊՍԺ" վաճառքի մասին: "Կարծում եմ՝ "ռոսսոներիների" ղեկավարությունը բավական լավ գործարք են կատարել և պետք չէ շատ քննադատել դոն Սիլվիոյին, ով շատ է սիրում միլանյան ակումբը: Ես դա լավ գիտեմ",- ասել է Ֆաբիո Կապելլոն:
|