Home » 2013 » Հունվար » 19 » Կապելլոն` "Բարսելոնայի" խաղի մասին
01:09
Կապելլոն` "Բարսելոնայի" խաղի մասին
 Ռուսաստանի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն իր կարծիքն է հայտնել "Բարսելոնայի" խաղային որակների մասին. "Այսօր "Բարսելոնան" իր կիրառած հզոր տակտիկայի շնորհիվ նոր օրինակ է բոլորիս համար, բայց նմանակել նրանց առանց համապատասխան խաղացողների սխալ է: Այդպիսի ֆուտբոլ կարելի է խաղալ միայն այդ թիմով: Կան իհարկե բաներ, որ պետք է առավել լավը դարձնել այդ թիմում` օրինակ, պաշտպանությունը: Երբ կորցնում եք գնդակը, պետք է բոլորով գնալ ու խլել այն: Պետք չէ նահանջել ու խաղը կառուցել կիսապաշտպանությունում: "Բարսելոնայի" խաղացողները մեծ մասամբ այդպես էլ անում են: Երբ նրանք կորցնում են գնդակը, միանգամից բոլորով արագ առաջ են նետվում այն խլելու համար: Դա ինձ համար ինչ-որ մի նորույթ է: Բայց պետք են նաև Մեսսիի և Ինյեստայի տաղանդն ունեցող խաղացողներ, որպեսզի այդպես լինի խաղալ: Առանց բնածին տաղանդների ու ստեղծագործ խաղացողների ոչինչ էլ հնարավոր չէ ստեղծել":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 297 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0