Անգլիայի ազգային ընտրանու իտալացի հանրաճանաչ գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է այն
պատճառների մասին, որոնք իրեն ստիպել են, որպեսզի Ֆրենկ Լեմպարդին չընդգրկի
Բուլղարիայի հավաքականի դեմ կայացած հանդիպմանը: "Լեմպարդն, անշուշտ, անգլիացի լավագույն կիսապաշտպաններից է, սակայն ես աշխատում
եմ խաղացողների հետ, այլ ոչ թե անունների: Այն պահին, Գարեթ Բերրին գտնվում
էր շատ-շատ լավ մարզավիճակում, իսկ Ֆրենկն այնքան էլ հաջող չանցկացրեց
Անգլիայի "Պրեմիեր լիգայի" առաջնությանը մեկնարկը՝ առաջին երկու խաղերում ցուցադրելով
բավական անորակ խաղ: "Չելսի"-"Նորվիչ" խաղում արդեն նա լավ դրսևորեց իրեն,
սակայն ինձ պետք է ֆուտբոլիստ, որը լավ մարզավիճակում է գտնվում տվյալ
պահին",-անկեղծորեն ասել է Կապելլոն: Հիշեցնենք, որ Բուլղարիայի հետ խաղում, Լեմպարդը խաղադաշտ դուրս եկավ
հանդիպման 80-րդ րոպեին, իսկ կիսապաշտպանության կենտրոնում Կապելլոն
հանդիպման մեկնարկում դուրս բերեց Սքոթ Պարկերին և Գարեթ Բարրիին:
|