Home » 2011 » Սեպտեմբեր » 5 » Կապելլոն ցանկանում է, որպեսզի Քերոլն այլևս ալկոհոլ չօտագործի
23:11
Կապելլոն ցանկանում է, որպեսզի Քերոլն այլևս ալկոհոլ չօտագործի

 Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ իտալացի Ֆաբիո Կապելլոն իր թիմի կիսապաշտպան-հարձակվող Էնդրյու Քերոլին, ով հանդես է գալիս մերսիսայդյան "Լիվերպուլի" կազմում, խորհուրդ է տվել փոխել իր ապրելակերպը և հրաժարվել այդչափ ալկոհոլ օգտագործելուց:
Նշենք, որ անգլիացի խոստումնալից ֆուտբոլիստին չի հաջողվում ընդգրկվել ինչպես "Լիվերպուլի", այնպես էլ Անգլիայի ազգային թիմի կազմում:
Մասնագետը կարծում է, որ Քերոլի գլխավոր խնդիրը նրա ապրելակերպն է: Հեղինակավոր AP լրատվական գործակալությունը մեջբերում է իտալացի մասնագետի խոսքերը. "Եթե նա ցանկանում է լավ ֆուտբոլիստ լինել, պետք է ավելի քիչ ալկոհոլ օգտագործի":

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 514 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0