Անգլիայի ազգային հավաքականի հանրաճանաչ իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելլոն հայտարարել է, որ կցանկանար հաղթել ԵՎՐՈ 2012-ը, ապա նոր հեռանալ մարզչական աշխատանքից. "Կարծում եմ՝ իմ մարզչական կարիերայի վերջին տարին շատ հաջող կլինի: Անում եմ ամեն հնարավոր բան այդ նպատակին հասնելու համար: Ես միշտ ցանկանում եմ ինչ-որ բան հաղթել ու նոր հեռանալ",-իտալացի մարզչի խոսքերն է մեջբերում ESPN լրատվամիջոցը:
|