19:22 Կապելլոն "Ինտերու՞մ" | |
Ինչպես տեղեկանում ենք 4-4-2.com սպորտային պորտալից, ԵՎՐՈ 2012 մրցաշարի ավարտից հետո եթե Անգլիայի ազգային հավաքականը չկարողանա դառնալ Եվրոպայի չեմպիոն, ապա "առյուծների" իտալացի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն կարող է հայտնվել Իտալիայում, իսկ ավելի կոնկրետ` "Ինտերում": Հաղորդվում է, որ "ներաձյուրիների" ղեկավարությունն այդքան էլ գոհ չէ թիմի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերի կատարած աշխատանքից (Խմբ. Նշենք, որ Մոուրինյոյից հետո մյուսները կարծես թե կորցրել են իրենց փայլը) և պատրաստվում է իտալացի մանագետին պաշտոնանկ անել, եթե այս մրցաշրջանում "Ինտերը" որևէ տիտղոս չնվաճի: Բացի Կապելլոյից, "Ինտերի" գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդներից են կատալոնական "Բարսելոնայի" "նավապետ" Խոսեպ Գվարդիոլան և "Բորուսիա Մյունխենգլադբախի" գլխավոր մարզիչ Լյուսյեն Ֆավրը: Ըստ ESPNsoccernet պարբերականի ունեցած տեղեկությունների` Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան այդքան էլ անհանգստացած չէ, որ Կապելլոն կարող է հեռանալ, քանի որ այդ դեպքում Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ կարող է դառնալ ինչպես Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով ցանկություն է հայտնել տեղափոխվել Անգլիա, այնպես էլ "զինագործների" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, ում աշխատանքն "Արսենալի" ղեկավարներին այդքան էլ չի գոհացնում:
| |
|
Total comments: 0 | |