Home » 2012 » Փետրվար » 27 » Կապելլոն կարող է վերադառնալ Մադրիդ
23:32
Կապելլոն կարող է վերադառնալ Մադրիդ
 Ֆրանսիական հեղինակավոր Footballpress.net սպորտային պորտալը հաղորդում է, որ իտալացի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն, ով մինչև վերջին ժամանակներս հանդիսանում էր Անգլիայի ազգային հավաքականի "նավապետը", դեմ չէ վերադառնալու Մադրիդի "Ռեալ": Ըստ տեղեկությունների` 65-ամյա դոն Ֆաբիոն անձամբ հեռախոսազրույց է ունեցել "գալակտիկոսների" նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ, ում առաջարկել է իր ծառայությունները, եթե հանկարծ պարոն Պերեսը որոշում կայացնի մրցաշրջանի վերջում թիմի ղեկից հեռացնել "սերուցքայինների" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:
     Հ.Գ. : Սպասենք, թե ինչ կլինի առջևում...
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 468 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0