Home » 2011 » Օգոստոս » 22 » Կապելլոն փորձում է օգնել Վենգերին
18:35
Կապելլոն փորձում է օգնել Վենգերին
Անգլիայի ազգային հավաքականի իտալացի հանրահայտ գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ Լոնդոնի "Արսենալի" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը գումարներ կծախսի նոր խաղացողներ ձեռք բերելու համար. "Նախ կուզեի, որ Վենգերը մնա "Արսենալում", ապա կցանկանայի, որ նա լավ ձեռքբերումներ կատարեր "զինագործների" համար: Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Արսենի հետ ու հստակ կարող եմ ասել, որ նա հոյակապ մասնագետ է, բայց ինչքան էլ լավը լինի մարզիչը, առանց լավ խաղացողների լավ թիմեր չեն լինում: "Արսենալը" 6 տարի է` ոչինչ չի շահել: Գիտեմ, որ "Արսենալը" գումարներ ունի և կարող է թոփ մակարդակի խաղացողներ գնել, բայց գիտեմ նաև, թե ինչ է կատարվում շուկայում. այժմ լավագույն խաղացողները լավագույն թիմերում են խաղում: Դեռևս չգիտեմ, թե ովքեր կարող են ուժեղացնել "Արսենալը", բայց թիմը հաստատ ուժեղացման կարիք ունի",-անկեղծորեն ասել է Կապելլոն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 497 | Added by: Hartsat | Tags: Ֆաբիո Կապելլո, Անգլիայի ազգային հավաքական, զինագործներ, ԶԼՄ, Արսենալ, գլխավոր մարզիչ, Արսեն Վենգեր | Rating: 5.0/2
Total comments: 0